ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.03.2015 | 00:04

Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր, Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։ Համբերատար է Տերը, մեծ է նրա զորությունը, Տերն ամենևին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտույտով է և կործանումով, քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին։ Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։


Նավումի մարգարեություն 1. 2-4

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ